Skip to main content

Ներկա ապրելակերպի մասին

Ինչ֊որ պահից սկսած կյանքը  կարա դառնա երկար֊կրկնվող հիշողություն. հիշողություններ ստեղծելու փոխարեն անդադար հիշողություններ ես վերապրում`  լողանալիս հիշում ես բաղնիքը սարքած վարպետներին,  նոր մարդկանց հետ ծանոթանալու փոխարեն հների հետ ես սկսում խոսել կամ նորերի միջով հների հետ շփվում, երգեր լսելիս ինչ֊որ դեպքեր ու զգացումներ ես հիշում։ Էդ հիշողություններն էլ ինչ֊որ բանի ռեպլիկա են, երկար էփված, հյութերն ու վիտամինները կորցրած։ Գուցե գիտակցությունը ուզում ա discard անի դրանք ու չի կարում, շատ նման ա, երբ  ծանրամարս կամ փչացած ուտելիք ես ուտում. գուցե ինչ֊որ մասնիկ, պատկեր, խոսք էդ հիշողության մեջ կարևոր ա, օրինակ գուցե հիշողության էդ մասում կատարված եզրահանգումները պետք ա հետ տալ կամ նորից մարսել։
Մոդայիկ բառերով ասելիս մեզ դա ոչ պռոդուկտիվ ա սարքում , առաջարկած լուծումն էլ մոտավոր սենց ա` թարգի էդ սաղ, արհամարի ու չորով պլանավորածդ  արա։ Ջիմ գնա, պարապի, որ ֆիթ լինես,  առողջ սնվի (լավ կլինի ամեն ուտելուց առաջ լավ քցես֊բռնես, գնաս ինտերնետում կարդաս), ինչ անում ես, թող գիտականորեն հիմնավորված լինի, ռացիոնալ, իմպրովիզներ մի արա օրվա մեջ, մի թող մարդիկ շեղեն, կարաս ձևի համար դզած֊փչած երաժշտություն լսես ու տանդ ծաղիկներ դնես, բուդդիզմից, spirituality-ից ու յոգայից խոսաս։ բայց հեյ շատ մի տրվի էդ ամենին, հիշի ամեն ինչը կանխատեսելի կառուցվածք պիտի ունենա, վոփշմ պատը ծակի անցի, դաժե եթե կողքը դուռ կա, պատով անցի, մի շեղվի։
Ու երբ երկար ես տրվում էդ գաղափարախոսությանը, ինչ֊որ պահից հետո կսում ես մոռանալ թե ինչի էիր էդ ամենը անում, որն էր նպատակն ու տեսլականը։

Comments

Popular posts from this blog

օրվա կառուցվածք

Ես ժամանակին կենցաղավախ անձնավորություն էի ։Ճ ինձ թվում էր, որ մի օր կենցաղի մեջ կմտնեմ ու դանդաղ կմահանամ։ Հիմա զգում եմ, որ կենցաղը լիքը պլյուսներ ունի, ավելին` առանց կենցաղի կասկածելի ա լավ perform անելը մյուս ասպեկտներում։ Իհարկե դանդաղ մահանալը ուժի մեջ ա, ու ամեն օր ավելի հստակ եմ զգում դանդաղ մահանալը։ Աբստրակտ մտքերը ռեալիզացնելու համար պինդ հող ա պետք ու կանխատեսելի միջավայր։ Մի քիչ բացատրեմ կենցաղի մեջ ինձ համար ինչն ա մտնում. ֊ իրերի կանխատեսելի և տրամաբանական դասավորվածությունը ֊ մաքրությունը (իմանալ երբ ու ինչն ես մաքրում, ինչ հաճախությամբ) ֊ իմանալը` երբ ես սնվում, ինչ քանակի ու տիպի ուտելիքով ֊ երբ ու ինչ տիպի աշխատանք ես անում ֊ ինչը ոնց ա ազդում, ինչից պետք ա խուսափել (օրինակ ուտելիքներից, մարդկանցից և այլն) ֊ ինչն ա հանգստացնում ու ոնց կարելի ա վերականգնվել, որ պահին ա պետք գնալ վերականգնվել - ոնց ես մարմնիդ մասին հոգ տանում (օրինակ սպորտը) ֊ գործերի ցանկ, որոնք որոշակի պարբերականությամբ պետք ա անել (օրինակ ծաղիկ ջրելը, գնումներ անելը, և այլն)։ Ես նոր եմ սկսել կյանքի