Skip to main content

օրվա կառուցվածք


Ես ժամանակին կենցաղավախ անձնավորություն էի ։Ճ ինձ թվում էր, որ մի օր կենցաղի մեջ կմտնեմ ու դանդաղ կմահանամ։

Հիմա զգում եմ, որ կենցաղը լիքը պլյուսներ ունի, ավելին` առանց կենցաղի կասկածելի ա լավ perform անելը մյուս ասպեկտներում։ Իհարկե դանդաղ մահանալը ուժի մեջ ա, ու ամեն օր ավելի հստակ եմ զգում դանդաղ մահանալը։

Աբստրակտ մտքերը ռեալիզացնելու համար պինդ հող ա պետք ու կանխատեսելի միջավայր։

Մի քիչ բացատրեմ կենցաղի մեջ ինձ համար ինչն ա մտնում.

֊ իրերի կանխատեսելի և տրամաբանական դասավորվածությունը

֊ մաքրությունը (իմանալ երբ ու ինչն ես մաքրում, ինչ հաճախությամբ)

֊ իմանալը` երբ ես սնվում, ինչ քանակի ու տիպի ուտելիքով

֊ երբ ու ինչ տիպի աշխատանք ես անում

֊ ինչը ոնց ա ազդում, ինչից պետք ա խուսափել (օրինակ ուտելիքներից, մարդկանցից և այլն)

֊ ինչն ա հանգստացնում ու ոնց կարելի ա վերականգնվել, որ պահին ա պետք գնալ վերականգնվել

- ոնց ես մարմնիդ մասին հոգ տանում (օրինակ սպորտը)

֊ գործերի ցանկ, որոնք որոշակի պարբերականությամբ պետք ա անել (օրինակ ծաղիկ ջրելը, գնումներ անելը, և այլն)։

Ես նոր եմ սկսել կյանքի էս մասը վայելել, կյանքի էս մաս նկատի ունեմ` կանխատեսելի ու մոտավորապես նույն գործողությունները անելը ամեն օր։ Բացահայտում էր, թե ինչքան պարգևատրող կարա լինի ծաղիկը ջրելը, աղբը թափելը ու նոր տոպրակ դնելը, հատակը մաքրելը թարմացնող հոտ ունեցող հեղուկով, առավոտը միշտ նույն ձև  ու նույն ժամին սկսելը ու գիշերը նույն ձև օրը ավարտելը։

Նենց զգացում ա` երբ իմ գործողությունները գիտեմ control-ի զգացում ա առաջանում, նաև հարազատության, ինչպես նաև տարածք տալիս ուրիշ բաներ անելու համար։  Շատ ավելի խաղաղ եմ զգում, երբ օրվաս մեջ կանխատեսելի, ֆիքսված ու կրկնվող մասեր կան։

Առաջներում օրս միայն անորոշությունից էր բաղկացած ու շատ մենթալ էներգիա էր տանում անորոշությունը։ Հիմա օրս բաղկացած ա ֆիքսված մասերից ու որոշակի անորոշ, ավելի complex (չեմ ուզում ասեմ բարդ, որովհետև հարցը բարդ լինելը չի, այլ ջանք ա պետք) գործողություններից։ Նման գործելաոճը նաև օգնում ա չտրվել անպետք֊պատահական էներգիա ցրող գործողություններին, օրն էլ ավելի trackable ա դառնում, ժամերը զգում ես ու կարողանում ես վերհիշել, վերլուծել ու սովորել օրվանից։

Comments

Popular posts from this blog

Կին լինելը

Էսօր Արիան դառնում ա երեք ամսական, ու քանի որ մենք մեծամասամբ հայրիշխանական հակումներ ունեցող հասարակությունում ենք, որ կանանց որպես ձրի սպասարկող անձնակազմ ա ընկալում, էդ հարցերի շուրջ սկսել եմ ավելի լրջորեն մտածել։ Կներեք՝ երկարաշունչ ա ստացվել, բայց պիտի գրեմ ։))  Ես էս թեմայով ծանր փորձեր եմ ունեցել։ Գորիսում սովորելով տարված ընկերուհիներ ունեի, ու միասին մաթեմ էինք պարապում, բայց ընտանիքը լուրջ չէր վերաբերվում իրանց կրթությանը, հիմնական ներդրումը տղա երեխեքի վրա էր գնում։ Վերջում էդ ընկերուհիներից մեկը ուղղակի ամուսնացավ ու սաղ օրը սկեսուրի հետ պայքարի մեջ ա, մյուսն էլ բանասիրական գնաց ու խանութպան ա աշխատում։ Կանանց իրենց մասին համոզմունքներ հրամցնելը սկսում ա դեռ շատ վաղ տարիքից՝ օրինակ երբ խանութում աղջիկ երեխեքի շորերի մեծ մասը վարդագույնի երանգերի մեջ ա, վրան թիթեռնիկ, եղնիկ նկարած ու ամենօրյա շորերն էլ «թատրոն» գնալու շորիկներ են, տղաների բաժինը ավելի բազմազան ա գունային էլ, գաղափարապես էլ՝ ռոբոտներ, մոլորակներ, դինոզավրեր ու նմանատիպ «լուրջ» գաղափարների մեջ։ Նույնը խաղա...