Skip to main content

Paprika / 2007

«Պապրիկա»-ի մասին գրելու համար ավելի տեղին ժամանակ, կարծում եմ, չի լինելու՝ հաշվի առնելով ChatGPT-ի բումը, համատարած խորացող ագիտացիան ու քաղաքական խառնաշփոթը, ինչու՞ չէ, դեկրետային /անքուն/ գիշերներից հետո կիսաքնած ցերեկները անց կացնելու լավ ձև ա ։) Իհարկե ինտերպրետացիան սուբյեկտիվ ա, ու արտացոլում ա ներկա էտապում ինձ հուզող թեմաները։ Սփոյլերներ կան, բայց ինձ թվում ա` իրոք լավ ֆիլմերը գրեթե անհնար ա սփոյլ անելը։
Եթե շատ հեռու անցյալում գոյատևման խնդիրը բացառապես ֆիզիկական գոյության մասին էր, ապա հիմա գոյատևումը ու իրա պայքարը մեծապես գաղափարական գոյատման մասին ա։ Մեր միտքը ամեն պահ ներարկվում են գաղափարներ, վախեր, համոզմունքներ։ Մեզ համար առաջնահերթություններ են որոշվում, որոնց կարևոր լինելը կոնկրետ անհատի համար խիստ կասկածելի ա։ Ավարտը որպես անհատ մահն ա ու թելադրված կերպարով, ցանկություններով ապրելը։ Անխուսափելի ա էս կամ էն ազդեցության տակ ընկնելը. մեր ուղեղը «ազդեցություններից մաքրվելու» բնական մեխանիզմ ունի, մինչև որ էդ ազդեցությունները էնքան շատ են, որ եղած ու մեր աուտենտիկ աշխարհընկալման ձևը մնում ա էդ ազդեցությունների կույտի տակ, ու մենք ապրում ենք ուրիշի իրականության մեջ, սովորաբար էն մարդկանց, ովքեր բավականաչափ հեղինակություն ունեն մեզ համար. լինեն մեր կողքի մարդիկ թե ինտերնետային անհատականությունները, ում մենք երբեք չենք հանդիպել։
«Պապրիկա» անիմեն նայել եմ մոտ մի տարի առաջ Նիկայի խորհրդով։ Ռեժիսորը անիմե նայողների և չնայողների մեջ բավականին հայտնի Սատոշի Կոնն ա։
Ի՞նչ կլիներ, եթե հնարավոր լիներ նայել, ձայնագրել ու մանիպուլացնել երազները։ Սարքի հետ աշխատող գիտնականների խումբը մտադրված էր օգտագործել որպես գործիք հոգեթերապիայի համար՝ պացիենտների հետ ավելի խորը կապ ստեղծելու ու թերապիայի էֆֆեկտիվության բարձրացման համար։
Գիտնականներից մեկը, ում ալտեր էգոն երազներում Պապրիկան ա, հետազոտական լաբորատորիայից դուրս սկսում ա սարքը թերապևտիկ նպատակներով օգտագործել, միաժամանակ սարքերից երեքը տարօրինակ ձևով անհետանում են։ Քանի որ սարքը մշակման փուլերում էր, սահմանափակումներ չէին դրվել` ով ում երազների մեջ կարող էր մտնել։ Երազներն ու իրականությունը իրար են ձուլվում, հերոսները տարբեր առարկաների ու կենդանիների տեսքով շքերթ են անում քաղաքում` տարածված կոլեկտիվ իլյուզիաներ գովազդելով. փող, իշխանության, տարբեր ապրանքներ և այլն...
"Don't you think dreams and the Internet are similar? They are both areas where the repressed conscious mind vents."
Գործով զբաղվող քննիչը, ում Պապրիկան օգնում էր, հարցին, թե ինչ կարա ասի գործի մասին, պատասխանում ա, որ
"It's hard to build a case against a dream."
Ու իրոք դժվար ա մեղադրանք առաջադրել մասսաների մտքերը որպես թիրախ օգտագործող մանիպուլատորներին կամ մանիպուլացնող համակարգին, երբ սիմպտոմները, ի տարբերություն ֆիզիկական վիրուսի կամ հիվանդության, դժվար ա չափել. օրինակ` մարդու կորած պոտենցիալը ո՞նց չափել։
Գլխավոր հերոսների համար կոլեկտիվ երազը բացահայում ա ենթագիտակցական վախերն ու ճնշված ցանկությունները՝ մեղքի զգացումը անցյալի նկատմամբ, զգացածները արտահայտելու ամոթը, թերարժեքության զգացումը ու իշխանության անհագ ձգտումը և այլն։ Վերջիններիս հետ դեմ առ դեմ հանդիպելը օգնում ա, որ էդ խնդիրները հանգուցալուծվեն, այսինքն` անձի ճնշված ասպեկտները վերև հանելը դրանցից խուսափելու փոխարեն օգնում ա ազատվել անցյալում կատարված, բայց անընդհատ ներկայում տարբեր արտահայտումներով հետ եկող պարալիզող զգացումներից։ Ցուցադրված գունագեղ շքերթը ու շքերթում շոշափված թեմաները խորհրդանշում են էն կախվածությունները, որոնցով մեզ շեղում ենք մեր ենթագիտակցական ազդակներին լսելու փոխարեն։
Իսկ դուք երազներում ի՞նչ եք տեսնում. երազները ձեր կյանքի մասի՞ն են, թե՞ ձեր սպառած քոնթեթի։

Comments

Popular posts from this blog

օրվա կառուցվածք

Ես ժամանակին կենցաղավախ անձնավորություն էի ։Ճ ինձ թվում էր, որ մի օր կենցաղի մեջ կմտնեմ ու դանդաղ կմահանամ։ Հիմա զգում եմ, որ կենցաղը լիքը պլյուսներ ունի, ավելին` առանց կենցաղի կասկածելի ա լավ perform անելը մյուս ասպեկտներում։ Իհարկե դանդաղ մահանալը ուժի մեջ ա, ու ամեն օր ավելի հստակ եմ զգում դանդաղ մահանալը։ Աբստրակտ մտքերը ռեալիզացնելու համար պինդ հող ա պետք ու կանխատեսելի միջավայր։ Մի քիչ բացատրեմ կենցաղի մեջ ինձ համար ինչն ա մտնում. ֊ իրերի կանխատեսելի և տրամաբանական դասավորվածությունը ֊ մաքրությունը (իմանալ երբ ու ինչն ես մաքրում, ինչ հաճախությամբ) ֊ իմանալը` երբ ես սնվում, ինչ քանակի ու տիպի ուտելիքով ֊ երբ ու ինչ տիպի աշխատանք ես անում ֊ ինչը ոնց ա ազդում, ինչից պետք ա խուսափել (օրինակ ուտելիքներից, մարդկանցից և այլն) ֊ ինչն ա հանգստացնում ու ոնց կարելի ա վերականգնվել, որ պահին ա պետք գնալ վերականգնվել - ոնց ես մարմնիդ մասին հոգ տանում (օրինակ սպորտը) ֊ գործերի ցանկ, որոնք որոշակի պարբերականությամբ պետք ա անել (օրինակ ծաղիկ ջրելը, գնումներ անելը, և այլն)։ Ես նոր եմ սկսել կյանքի ...

Կին լինելը

Էսօր Արիան դառնում ա երեք ամսական, ու քանի որ մենք մեծամասամբ հայրիշխանական հակումներ ունեցող հասարակությունում ենք, որ կանանց որպես ձրի սպասարկող անձնակազմ ա ընկալում, էդ հարցերի շուրջ սկսել եմ ավելի լրջորեն մտածել։ Կներեք՝ երկարաշունչ ա ստացվել, բայց պիտի գրեմ ։))  Ես էս թեմայով ծանր փորձեր եմ ունեցել։ Գորիսում սովորելով տարված ընկերուհիներ ունեի, ու միասին մաթեմ էինք պարապում, բայց ընտանիքը լուրջ չէր վերաբերվում իրանց կրթությանը, հիմնական ներդրումը տղա երեխեքի վրա էր գնում։ Վերջում էդ ընկերուհիներից մեկը ուղղակի ամուսնացավ ու սաղ օրը սկեսուրի հետ պայքարի մեջ ա, մյուսն էլ բանասիրական գնաց ու խանութպան ա աշխատում։ Կանանց իրենց մասին համոզմունքներ հրամցնելը սկսում ա դեռ շատ վաղ տարիքից՝ օրինակ երբ խանութում աղջիկ երեխեքի շորերի մեծ մասը վարդագույնի երանգերի մեջ ա, վրան թիթեռնիկ, եղնիկ նկարած ու ամենօրյա շորերն էլ «թատրոն» գնալու շորիկներ են, տղաների բաժինը ավելի բազմազան ա գունային էլ, գաղափարապես էլ՝ ռոբոտներ, մոլորակներ, դինոզավրեր ու նմանատիպ «լուրջ» գաղափարների մեջ։ Նույնը խաղա...