Skip to main content

Հեղինակությունների բացասական ազդեցության մասին

Սովետում չեմ ապրել, սովետի մասին գրքեր չեմ կարդացել, բայց ինչ-որ բան ինձ հուշում ա, որ սովետում մարդիկ եղել են բացառապես հեղինակությամբ առաջնորդվող. ոչ մի դեպքում չկասկածել բարձր ստատուս կամ պաշտոն ունեցողներին, թե չէ կպատժվես։ Մարդը նաև պարտավորված ա զգում հնարավորինս շատ տարածել հեղինակություն ունեցողների մտքերը, որպեսզի անուղղակիորեն «մոտ զգա» էդ հեղինակությանը ու հավանության արժանանա։ Սա ինչ-որ չափով թերարժեքությունը հաղթահարելու անառողջ ձև էլ ա։ Դրա արդյունքում էդ մարդիկ նաև քննադատում (պատժում) են էն մարդկանց, ովքեր չեն ենթարկվում ու չեն առաջնորդվում հեղինակությունների կամ ընդունված կարծիքներով։ Ինչքան էլ պատժվելը անցել ա, մեկ ա խորանալու, մտածելու վախը մնացել ա նաև դրանից հետո եկող սերունդների մոտ։ Հաշիվ չեն էն դեպքերը, երբ մարդը ավտարիտետից նեղացել ա ու մերժել-անցել մյուս ծայրահեղության՝ էդ ավտարիտետի ամեն քայլը կասկածի տակ ա դնում կամ ավելի վատ առանց խորանալու մերժում ա։ 

Ասածս ինչ ա՝ նույնը ինֆորմացիայի հանդեպ ա, երբ մարդը հեղինակությամբ (բրենդով) առաջնորդվող ա, ցանկացած ինֆորմացիոն աղբյուր, որը էդ անձի մոտ պաշտամունքային վերաբերմունք ունի, ոչ թե հարստացնում ա մարդու տեսակետները, այլ սպանում ա ինքնարտահայտումը ու անհատականությունը, մարդը դառնում ա գործիք, որ կարում ա անընդհատ վերցնի, բայց ի վիճակի չի նոր բան ստեղծելու (որը իմ շատ սուբյեկտիվ կարծիքով հիմա ամենաշատն ա գնահատվում ու անհրաժեշտ)։

Լավ, բա ի՞նչ տեսք ունի առողջ շփումը ինֆորմացիայի կամ մարդկանց հետ։ Կուռքեր չունենալը (էս ես չեմ ասում, Նիցշեն ա ասել։Ճ), որովհետև իդոլներ ունենալով, մարդը կուրանում ա ինքն իր մտքերի ու զգացածների հանդեպ։ Կարելի ա հարգել, վստահություն ունենալ և միաժամանակ չկուրանալ ու կառավարելի չդառնալ։

 

Comments

Popular posts from this blog

օրվա կառուցվածք

Ես ժամանակին կենցաղավախ անձնավորություն էի ։Ճ ինձ թվում էր, որ մի օր կենցաղի մեջ կմտնեմ ու դանդաղ կմահանամ։ Հիմա զգում եմ, որ կենցաղը լիքը պլյուսներ ունի, ավելին` առանց կենցաղի կասկածելի ա լավ perform անելը մյուս ասպեկտներում։ Իհարկե դանդաղ մահանալը ուժի մեջ ա, ու ամեն օր ավելի հստակ եմ զգում դանդաղ մահանալը։ Աբստրակտ մտքերը ռեալիզացնելու համար պինդ հող ա պետք ու կանխատեսելի միջավայր։ Մի քիչ բացատրեմ կենցաղի մեջ ինձ համար ինչն ա մտնում. ֊ իրերի կանխատեսելի և տրամաբանական դասավորվածությունը ֊ մաքրությունը (իմանալ երբ ու ինչն ես մաքրում, ինչ հաճախությամբ) ֊ իմանալը` երբ ես սնվում, ինչ քանակի ու տիպի ուտելիքով ֊ երբ ու ինչ տիպի աշխատանք ես անում ֊ ինչը ոնց ա ազդում, ինչից պետք ա խուսափել (օրինակ ուտելիքներից, մարդկանցից և այլն) ֊ ինչն ա հանգստացնում ու ոնց կարելի ա վերականգնվել, որ պահին ա պետք գնալ վերականգնվել - ոնց ես մարմնիդ մասին հոգ տանում (օրինակ սպորտը) ֊ գործերի ցանկ, որոնք որոշակի պարբերականությամբ պետք ա անել (օրինակ ծաղիկ ջրելը, գնումներ անելը, և այլն)։ Ես նոր եմ սկսել կյանքի ...

Կին լինելը

Էսօր Արիան դառնում ա երեք ամսական, ու քանի որ մենք մեծամասամբ հայրիշխանական հակումներ ունեցող հասարակությունում ենք, որ կանանց որպես ձրի սպասարկող անձնակազմ ա ընկալում, էդ հարցերի շուրջ սկսել եմ ավելի լրջորեն մտածել։ Կներեք՝ երկարաշունչ ա ստացվել, բայց պիտի գրեմ ։))  Ես էս թեմայով ծանր փորձեր եմ ունեցել։ Գորիսում սովորելով տարված ընկերուհիներ ունեի, ու միասին մաթեմ էինք պարապում, բայց ընտանիքը լուրջ չէր վերաբերվում իրանց կրթությանը, հիմնական ներդրումը տղա երեխեքի վրա էր գնում։ Վերջում էդ ընկերուհիներից մեկը ուղղակի ամուսնացավ ու սաղ օրը սկեսուրի հետ պայքարի մեջ ա, մյուսն էլ բանասիրական գնաց ու խանութպան ա աշխատում։ Կանանց իրենց մասին համոզմունքներ հրամցնելը սկսում ա դեռ շատ վաղ տարիքից՝ օրինակ երբ խանութում աղջիկ երեխեքի շորերի մեծ մասը վարդագույնի երանգերի մեջ ա, վրան թիթեռնիկ, եղնիկ նկարած ու ամենօրյա շորերն էլ «թատրոն» գնալու շորիկներ են, տղաների բաժինը ավելի բազմազան ա գունային էլ, գաղափարապես էլ՝ ռոբոտներ, մոլորակներ, դինոզավրեր ու նմանատիպ «լուրջ» գաղափարների մեջ։ Նույնը խաղա...