Հաճույք ստանալը (entertainment) կյանքում շատ կարևոր ա, ուղեղն էլ հատուկ designed ա, որ ձգտի հաճույք ստանա, բայց ոչ էն հաճույքները, որոնք բիզնեսները մեզ համոզել են ու սղցնում են որպես հաճույք: Ստեղծելն ու հաճույք ստանալը էդ տեսանկյունից իրար հակադիր են թվում, հաճույքը սկսումա ասոցացվել սպառելու հետ։
Նենց հետաքրքիր ա ստեղծելու կոնցեպտը։ Օրինակ ի՞նչա պետք, որ մարդը ի վիճակի դառնա ստեղծել ու ստեղծի։ Քանի որ երկար ժամանակ material trap֊ի դեմ էի պայքարում, վերջերս շատ եմ մտածում shadow self-ի մասին ու նենց զգացում ա, որ էգոից ու հեդոնիզմի, նյութապաշտապան ձգտումներից ազատվելու միակ ձևը shadow self-ը accept անելն ա։ Այսինքն մեզ համոզել են, ոի մենք թերի ենք, որովհետև էդ փող ա բերում որոշներին։ Եթե ամեն մեկը մտածեր, որ էն ինչ ինքը կա ու ինչ ունի հերիք ա, ոչ մի բան առնելու կարիք չէր լինի ու գուցե էդ ժամանակ մարդիկ ավելի շատ սկսեին ստեղծել, քան սպառել ։Ճ չգիտեմԷս քանի օրը փիլիսոփա մոդի տակ եմ, բայց չեմ հասկանում ուղեղս ինչ ա ման գալիս։
Էս առաջացավ Terry Davis-ի մասին, որ նոր կարդացի, թվումա թե որոշ մարդկանց մոտ շատ հեշտ ա ստացվում ստեղծելը, բայց համ էլ բալանսա պետք էս մյուս սպառող աշխարհի հետ։ Մեկ էլ որոշակի self-grandiosity ա պետք, էն որ փոքր ժամանակ մտածում էինք, որ մենք յուրահատուկ ենք ու մեծացանք հակառակում համոզեցին։ Ամեն մեկը իրա ներսի աշխարհը պետքա զգա ու realize անի, ամենապռոդուկտիվ ձևը ապրելու էդա
Comments
Post a Comment