Skip to main content

Կին լինելը

Էսօր Արիան դառնում ա երեք ամսական, ու քանի որ մենք մեծամասամբ հայրիշխանական հակումներ ունեցող հասարակությունում ենք, որ կանանց որպես ձրի սպասարկող անձնակազմ ա ընկալում, էդ հարցերի շուրջ սկսել եմ ավելի լրջորեն մտածել։ Կներեք՝ երկարաշունչ ա ստացվել, բայց պիտի գրեմ ։)) 
Ես էս թեմայով ծանր փորձեր եմ ունեցել։ Գորիսում սովորելով տարված ընկերուհիներ ունեի, ու միասին մաթեմ էինք պարապում, բայց ընտանիքը լուրջ չէր վերաբերվում իրանց կրթությանը, հիմնական ներդրումը տղա երեխեքի վրա էր գնում։ Վերջում էդ ընկերուհիներից մեկը ուղղակի ամուսնացավ ու սաղ օրը սկեսուրի հետ պայքարի մեջ ա, մյուսն էլ բանասիրական գնաց ու խանութպան ա աշխատում։
Կանանց իրենց մասին համոզմունքներ հրամցնելը սկսում ա դեռ շատ վաղ տարիքից՝ օրինակ երբ խանութում աղջիկ երեխեքի շորերի մեծ մասը վարդագույնի երանգերի մեջ ա, վրան թիթեռնիկ, եղնիկ նկարած ու ամենօրյա շորերն էլ «թատրոն» գնալու շորիկներ են, տղաների բաժինը ավելի բազմազան ա գունային էլ, գաղափարապես էլ՝ ռոբոտներ, մոլորակներ, դինոզավրեր ու նմանատիպ «լուրջ» գաղափարների մեջ։ Նույնը խաղալիքներին ա վերաբերվում ու ծնողի սպասումներին, նաև թե շուրջը ինչ ա տեսնում։
Խաղալիքների մասով բախտս բերել ա՝ բոլոր֊բոլոր խաղալիքնեիից ունեցել եմ, փոքր ժամանակ բռի ձևով արտաքինիս վրա չեն կենտրոնացրել շորիկներ֊բանտիկներ դեմ տալով, ոչ էլ ասել են աղջիկը ինչ պիտի անի կամ ինչից լավ լինի, մաման չի ստիպել իրան տան գործերում օգնեմ, որ սովորեմ ճաշ եփել ու մաքրություն անել (մեր բակի երեխեքից շատերը իրանց տանը տղամարդկանց համար ծառա էին, թե չէ իր շուրջը մաքուր պահել սովորեցնելը կարևոր ա), մաման նաև ինքը փափուկ ու խոցելի էակ չի, ոչ էլ ինձ էր տենց վերաբերվում։ Սիրելի խաղալիքներից լիքը բան եմ հիշում՝ ասենք հրացան, գնդակներիս բազմապիսի տեսականին (որովհետև լիքը խաղեր կարելի էր խաղալ), փայտի լեգո բլոկերը, տնակը, որի մինիատյուր ամեն ինչ կար սկսած տիկնիկից վերջացրած փոքր թեյնիկով։
Հիմա անցնեմ հասուն ժամանակ ինչին եմ ականատես եղել շուրջս։ Էս դիտարկումները Հայաստանյան իրականությունից են, չեմ կարա ասեմ ուրիշ տեղ ինչ ա կատարվում։ Հոռի նախապաշարմունքների հետ առնչվել եմ համ գործի տեղը, համ կենցաղում, համ շփման մեջ։ Կանանց համոզել են, որ իրանք թույլ են, շատախոս են, անտեղի էմոցիոնալ են, եթե մի բան մտավոր ջանք ա պահանջում, կողքի տղամարդը անպայման պիտի խցվկի, եթե կարծիք ա հայտնում էն թեմաների շուրջ, որ տղամարդիկ են «քննարկում» կարան քմծիծաղ տան և այլն։ Մի խոսքով սաղ գալիս ա նրան, որ կանայք ի վիճակի չեն հստակ տրամաբանորեն մտածելու, իրանք մենակ կարում են էմոցիոնալ սփոփեն։

- Կենցաղի պլանավորելը, կառավարելը ու անելն էլ կնոջ վրա ա։ Լոգիստիկան տղամարդու, այսինքն կինը սարքի, մաքրի, պլանավորի ինչա պետք տանը, տղամարդը մեկումեջ պտիչկա դնելու համար գնա խանութ յանի մեծ գործ արեց։ Տան հետ կապված մաքրություն բան, նույնիսկ իր թափածը հավաքել, տղամարդու պատվից ցածր ա, հենա էլի հետևիցս հավաքում են։
֊ ընտանիքում որոշում կայացնողը տղամարդն ա, կնոջ ցանկությունները, զգացածները երկրորդական են ու լուրջ չեն, դե կանայք անկապ տեղը սաղ վախտ խոսու՞մ են, չէ՞։ Նույնիսկ իմաստ չկա լսելու, կարաս գլխով անես զուտ։
֊ Երեխա՞ ես բերել, հիմա քո վրա ա նաև երեխու հետ կապված սաղ մտածելը / ինչ ուտի, ինչ հագնի, երբ բժշկի գնալ, մնգո ման գալ, դասավորել, հետևել, որ մնգոյում սաղ օքեյ լինի և այլն, այլն/, հաշվարկելը, էմոցիոնալ աջակցելը երեխայիդ, զուգահեռ ամուսնու թափածը հավաքել, տան հետ կապված սաղ շարունակել անելը։ Հանկարծ մի բան չե՞ս հասցնում, «շալվարս չե՞ս հարթուկել», լավ պլանավորեիր հասցնեիր։ Ամուսինդ տրամադրոթյուն չունի՞ ու էմոցիոնալ տհա՞ս ա, սաղ գալու ա քո գլխին թափի։ Ամեն օր էլ հետը խոսալ չի լինելու ոչ մի թեմայի շուրջ /նաև երեխայի/, որովհետև մարդ ա հոգնած ա գործից եկել ա տուն։ Շաբաթ-կիրակի էլ ուզում ա հանգստանա, մի խանգարի։
֊ Երեխա՞ ես բերել, հիմա ֆինանսապես կախվա՞ծ ես ամուսնուցդ։ Քո ծախսերի համար գումար ուզելը֊ստանալը քեզ լավություն են անում։ «Տանը նստած ես» սաղ օրը հերիք չի, մի հատ էլ ուզում ես թազա հողաթափ առնես քեզ։ Տանը նստած, երեխա ու կենցաղ վարող կանանց դեպքում, ամուսինները մի այլ կարգի թագավորի կարգավիճակ են ստանում ու կինը դառնում ա ձայնազուրկ, ինքս տեսել եմ ոնց են նման կանանց ամուսինները իրանց կանանց մասին խոսում ու աջուձախ ֆռֆռալը արդարացնում։
֊ Դեկրետից գնու՞մ ես գործի, հիմա գործին զուգահեռ էն մնացածն էլ պիտի անես ու մրցես էն տղամարդկանց հետ, ովքեր գործից դուրս համեմատած քեզ շատ քիչ լրացուցիչ բաներ ունեն մտածելու
֊ Գործի տեղը կապ չունի, որ կողքիդ ընդունված ջունիորը սաղ քեզնից ա հարցնում, մեկ ա ինքը ավելի մեծ շանսեր ունի թիմլիդ դառնալու, դե որովհետև գնում մենեջերի հետ ծխում ու ավտոներից են զավզակում, մեկ֊մեկ էլ խուժան հումորներ են անում։ Միթինգի 80%֊ը տղամարդ ա ու սեքսիստ կատակների վրա խնդալուց բացի կարծի՞ եք հայտնում, ոչ մեկ չի լսելու, մի 20 վայրկյանից մի ուրիշը քո ասածը կասի, ծափ կտան էդ ասողին, դե որովհետև աղջկա ասածը ասնավանի չի երևի՞ ։Ճճճ
֊ Տղամա՞րդ ես, կարաս գործից գաս սաղ եղած֊չեղածդ փռես ու ու ժամերով հեռախոսիդ մեջ մտնես, քնես, առավոտ հելնես գնաս գործի ու հեչ էլ չմտածես գետնին թափած նասկինեիդ ոնց հավաքվեցին, լվացվեցին, ոնց կերածդ ափսեները մաքրվեցին, սառնարանի ձվի ու շաքարի պաշարները ոնց հետ լցվեցին, ոնց բաղնիքն ու զուգարանը ք**ի մեջ կորած չեն, դե դու գալուց հաց ես առել, էդ հերիքա ։)) հա, մեկ էլ մարտի ութին թազա թավա ես առել նվեր
- Տղամա՞րդ ես ու մեկումեջ թափածդ հավաքու՞մ ես, երեխուդ հետ էլ խաղու՞մ ես, երբ տրամը տեղն ա, քեզ պետք ա ծափահարեն ու ասեն՝ տես է ինչ տղամարդ ա, որ տան գործերում օգնում ա, թե չէ հաջորդ անգամ չես անի, շատ պե՞տքդ ա ։Ճ

Դե էդքանի գլխին արի հոբբիներ ունեցի, մտածի ինքդ քո մասին, համարձակվի կարիերա անես ու գործի տեղը թույլ տաս երկար մնալ, կամ ընդհանրապես սպասարկելուց բացի ուրիշ բաներ ուզես ։Ճ եթե փոքր ժամանակ ինձ ասեին, որ պապայի համար կոֆե դնեմ, ուրիշ տղամարդկանց կերած-խմած սեղանը հավաքեմ ու շուրջս անընդհատ ամուսնանալուց խոսային, ես էլ սպասեի սպիտակ ասպետին, իհարկե հեշտությամբ էս ամեն ինչին նորմալ կվերաբերվեի /ու լուռ կտառապեի, մեկ-մեկ էլ պասիվ ագրեսիվ կլինեի սաբոտաժ կանեի ու հարսիս գլխին կթափեի/, կդառնայի էս նկարագրածս ցիկլի մի մաս ու երևի թե դեռ լիքը հարցերում դրա մեջ եմ։ Ասածս ինչ ա՝ շատ կարևոր ա մտածել՝ մեր երեխեքին ինչ պատկերացնումներ ենք տալիս իրանց անձի, կարողությունների ու դերի մասին։

Comments

Popular posts from this blog

օրվա կառուցվածք

Ես ժամանակին կենցաղավախ անձնավորություն էի ։Ճ ինձ թվում էր, որ մի օր կենցաղի մեջ կմտնեմ ու դանդաղ կմահանամ։ Հիմա զգում եմ, որ կենցաղը լիքը պլյուսներ ունի, ավելին` առանց կենցաղի կասկածելի ա լավ perform անելը մյուս ասպեկտներում։ Իհարկե դանդաղ մահանալը ուժի մեջ ա, ու ամեն օր ավելի հստակ եմ զգում դանդաղ մահանալը։ Աբստրակտ մտքերը ռեալիզացնելու համար պինդ հող ա պետք ու կանխատեսելի միջավայր։ Մի քիչ բացատրեմ կենցաղի մեջ ինձ համար ինչն ա մտնում. ֊ իրերի կանխատեսելի և տրամաբանական դասավորվածությունը ֊ մաքրությունը (իմանալ երբ ու ինչն ես մաքրում, ինչ հաճախությամբ) ֊ իմանալը` երբ ես սնվում, ինչ քանակի ու տիպի ուտելիքով ֊ երբ ու ինչ տիպի աշխատանք ես անում ֊ ինչը ոնց ա ազդում, ինչից պետք ա խուսափել (օրինակ ուտելիքներից, մարդկանցից և այլն) ֊ ինչն ա հանգստացնում ու ոնց կարելի ա վերականգնվել, որ պահին ա պետք գնալ վերականգնվել - ոնց ես մարմնիդ մասին հոգ տանում (օրինակ սպորտը) ֊ գործերի ցանկ, որոնք որոշակի պարբերականությամբ պետք ա անել (օրինակ ծաղիկ ջրելը, գնումներ անելը, և այլն)։ Ես նոր եմ սկսել կյանքի ...

Ներկա ապրելակերպի մասին

Ինչ֊որ պահից սկսած կյանքը  կարա դառնա երկար֊կրկնվող հիշողություն. հիշողություններ ստեղծելու փոխարեն անդադար հիշողություններ ես վերապրում`  լողանալիս հիշում ես բաղնիքը սարքած վարպետներին,  նոր մարդկանց հետ ծանոթանալու փոխարեն հների հետ ես սկսում խոսել կամ նորերի միջով հների հետ շփվում, երգեր լսելիս ինչ֊որ դեպքեր ու զգացումներ ես հիշում։ Էդ հիշողություններն էլ ինչ֊որ բանի ռեպլիկա են, երկար էփված, հյութերն ու վիտամինները կորցրած։ Գուցե գիտակցությունը ուզում ա discard անի դրանք ու չի կարում, շատ նման ա, երբ  ծանրամարս կամ փչացած ուտելիք ես ուտում. գուցե ինչ֊որ մասնիկ, պատկեր, խոսք էդ հիշողության մեջ կարևոր ա, օրինակ գուցե հիշողության էդ մասում կատարված եզրահանգումները պետք ա հետ տալ կամ նորից մարսել։ Մոդայիկ բառերով ասելիս մեզ դա ոչ պռոդուկտիվ ա սարքում , առաջարկած լուծումն էլ մոտավոր սենց ա` թարգի էդ սաղ, արհամարի ու չորով պլանավորածդ  արա։ Ջիմ գնա, պարապի, որ ֆիթ լինես,  առողջ սնվի (լավ կլինի ամեն ուտելուց առաջ լավ քցես֊բռնես, գնաս ինտերնետում կարդաս), ինչ ան...